Էստոնիան չի կարողանա ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել. Կալաս

Էստոնիան չի կարողանա ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել. Կալաս

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը կարծում է, որ Էստոնիան չի կարողանա ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել, սակայն, ըստ նրա, վերջիններիս կարող է Ֆինլանդիան օգնել: 

Այս մասին տեղեկանում ենք Ռիա Նովոստիի հրապարակումից: Կալասի խոսքով՝ Ուկրաինայում վերջին զարգացումներն այն մասին են խոսում, որ կլինի փախստականների նոր ալիք, որոնց նախկինի պես Էստոնիան չի կարող օգնել:

«Մենք խոսել ենք Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ, իրենք ասացին, որ կարող են ընդունել ավելի շատ փախստականների»,-էստոնական Radio 4 ռադիոկայանի հետ զրույցում ասել է Էստոնիայի վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում