Այս պահին եղած տվյալներով, բջջային կապն ըստ էության խափանված է Արցախում. Դավիթ Թորոսյան
Ընկերներ ջան, բազմաթիվ մարդիկ են գրում, որ զանգում են Արցախ և չեն կարողանում կապվել։ Այս պահին եղած տվյալներով, բջջային կապն ըստ էության խափանված է Արցախում, զանգեր կատարել հնարավոր չէ, ըստ այդմ նաև պետք է փորձել չծանրաբեռնել ցանցը, որպեսզի անգամ թույլ ազդանշանի դեպքում նորից չխափանվի։
Այդ կապը, հասկանալի պատճառներով նաև պետք է Արցախի պաշտպանության բանակի մեր մարտիկներին, ովքեր մարտի մեջ են թշնամական զորքերի հետ։ Այս մասին գրում է Դավիթ Թորոսյանը:
Կարծիքներ