Ֆիլիպիններում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպիններում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մինդանաո կղզում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան ​​քաղաքից 39 կմ հարավ-արևելք, որտեղ ավելի քան 300 հազար մարդ է ապրում։

Օջախը գտնվել է 42 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում