Լուիս Էնրիկե․ Մբապեն պատրաստ է խաղալ

Լուիս Էնրիկե․ Մբապեն պատրաստ է խաղալ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին.

«Այո, վաղը Կիլիանը կլինի այստեղ, նա պատրաստ է խաղալ: Այսօր Մբապեն չմարզվեց, մենք որոշեցինք ռիսկի չդիմել»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիան Գրենյեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Գրում է Armsport.am-ը։

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը Ֆրանսիայի գավաթի` «Բրեստի» հետ վերջերս կայացած խաղում կոճի վնասվածք էր ստացել, սակայն առանց փոխարինման մասնակցել էր ամբողջ խաղին։

Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը Մբապեի շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում