Ռոբերտո Մանչինի․ Չի կարելի թերագնահատել մեր խումբը
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ C խմբում Իտալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Բուլղարիայի եւ Լիտվայի հավաքականները։
«Չի կարելի թերագնահատել մեր խումբը։ Շվեյցարիայի թիմը հնարավոր ամենատհաճ մրցակիցներից մեկն է։ Նրանք կարող էին լինել նաեւ առաջին զամբյուղում։ Իհարկե, նրանց համար էլ տհաճ է, որ Իտալիայի հետ նույն խմբում են։ Մեր նպատակն առաջին տեղն է, բայց ամեն դեպքում այս խմբում կլինեն բազմաթիվ թակարդներ եւ չի կարելի թուլանալ։
Հաջորդ տարի Եվրոպայի առաջնության մենք մեկնելու ենք տիտղոսի հետեւից։ Հասկանում եմ, որ բարդ կլինի, բայց այդպիսին է մեր նպատակը»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Կարծիքներ