Լեհաստանի նախկին նախագահը Նավալնիին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին առաջադրել է 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Այս մասին հայտնում է Gazeta Wyborcza-ն։
«Ես շատ ուրախ եմ Ալեքսեյ Նավալնիին առաջադրել 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ի նշան նրա համարձակության եւ կոռուպցիայի բացահայտման, քաղաքական բազմակարծության պաշտպանության եւ Ռուսաստանի աճող ավտորիտար ռեժիմին դիմակայելու ջանքերին»- ասել է Վալենսան:
Նա հավելել է, որ Նավալնին «պայքարում է տոտալիտարիզմի դեմ ժողովրդավարության իդեալների համար այնպես, ինչպես ինքն է պայքարել կոմունիզմի դեմ Լեհաստանում մի քանի տասնամյակ առաջ»:
Տեղեկացնենք, որ 1983 թվականին Վալենսիին շնորհվել Է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
Վալենսի խոսքով ՝ քաղաքական ակտիվիստները շարունակում են մեռնել կամ սպառնալիքի տակ մնալ, չնայած միջազգային հանրության ամենաբարձր մակարդակով ճանաչմանն ու հարգանքին:
Ավելի վաղ Նավալնիի Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել նորվեգացի օրենսդիրները: Մրցանակի են առաջադրվել նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը, Բելառուս ընդդիմադիրներ Սվետլանա Տիխանովսկայան, Մարիա Կոլեսնիկովը եւ Վերոնիկա Ցեպկալոն եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Կարծիքներ