Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 աճյուն
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 4-ին շարունակել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Ծառայության կայքից տեղեկացնում են, որ հայտնաբերվել է 1 հայ զինծառայողի աճյուն:
ԱԻՊԾ-ից հայտնում են նաև, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1630 աճյուն:
Կարծիքներ