Ընդդիմությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին
Խորհրդարանում ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր երկու պատգամավորներ իրենց հարցադրումներով և մեկնաբնաբանություններով երկրորդեցին Ադրբեջանի նախագահի և առհասարակ ադրբեջանական կողմի հայտարարություններին։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մեկնաբանելով նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային ապաշրջափական դրույթը, հարցադրում արեց՝ թե արդյոք սա միջանցքի մասին կետ չէ՞։ Զարմանալիորեն, նոյեմբերի 9-ի հայտարարության նման մեկնաբանությունով հանդես է գալիս միայն Ադրբեջանը՝ պնդելով, որ միջանցքի բացումը հենց հայտարարությունից է բխում։ Հայկական կողմի ամենաբարձր մակարդակով մեկ տարի շարունակ հավաստիացումները, որ միջանցք կամ միջանցքային տրամաբանություն չի քննարկվում և քննարկվելու, զրո նշանակություն ունեն «հայրենասեր ընդդիմադիր» գործիչների համար, նրանք շարունակում են տուրք տալ ադրբեջանական քարոզչությանը, երկրի ամենաբարձր ամբիոնից փորձելով «պարզաբանում» ստանալ արդյոք հայտարարությամբ միջանցք չի նախատեսված։ Գործ ունենք կամ գիտակցված դավաճանական գործելաոճի, կամ տգիտության հետ։ Երկու դեպքում էլ նման հարցադրում կատարողը իրավունք չունի լինել Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր։ Աներկբա է, որ Աննա Մկրտչյանի հայտարարությունը առաջիկայում կհայտնվի ադրբեջանական մամուլի վերնագրերում։
Նույնաբովանդակ մեկնաբանությամբ հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Անհասկանալին մնում է միայն այն թե այս մարդիկ էլ ինչ են պատրաստ դնել սակարկման և վաճառքի, միայն թե թիրախավորեն իշխանությանը։
Արդարացի է անշուշտ վարչապետ Փաշինյանի պատասխանը, թե՝ «դուք որ երկիրն եք ներկայացնում, երբ փորձում եք այստեղ զարգացնել ադրբեջանական նարատիվներ»։
Կարծիքներ