ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. Պուտին

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանի նախագահը հրադադարը պահպանելու կոչ է անում Բաքվին և Երևանին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»:

«Նշեմ, որ կազմակերպության (ՀԱՊԿ-ի) գծով միջոցներ են ձեռնարկվում հայ - ադրբեջանական սահմանին իրադրության սրացման կապակցությամբ: Դիմակայության գոտի առաքելություն է ուղարկվել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ: Նրան հանձնարարված է իրադրության ուսումնասիրման արդյունքներով պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը այսօր օտարերկրյա դիվանագետների հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ:

«Ցանկացած հակամարտային իրավիճակներ մեզ համար մոտ պետությունների միջև մեր լուրջ մտահոգությունն են հարուցում: Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անվերապահորեն պահպանել հրադադարը և ամուր հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին», - նաև նշել է Ռուսաստանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում