Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հիմնադրամում հյուրընկալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:
«Հանդիպման ժամանակ նախարարին ներկայացվել են հիմնադրամի կողմից իրականացվող «Հորիզոններ» դուալ և «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրերը:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Այդ համատեքստում քննարկել ենք նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին պատրաստակամություն ենք հայտնել համատեղ ուժերով աշխատել կրթական նոր ծրագրերի իրականացման հարցում»,-գրել է Հայրապետյանը:
Կարծիքներ