Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը. Սպիտակ տուն

Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը. Սպիտակ տուն

Ռուսական հրթիռի արձակումը ետ պահող ազդեցություն չի ունենա Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա, հինգշաբթի ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Մենք չենք պատրաստվում սահմանափակվել այս հարցում, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ընդգծել է Ժան Պիերը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում