Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է
Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է:
Այս մասին հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկվելու է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էր ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը և տեղափոխվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք:
Նշենք՝ ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ