ԱՄՆ-ը վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման արգելքը և վերսկսում է Ուկրաինային աջակցությունը

Երեքշաբթի՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններից հետո ԱՄՆ-ը կչեղարկի Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի ռազմական օգնության մատակարարումը։
Այս մասին ասվում է բանակցություններին հաջորդած Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ուկրաինայի և Ամերիկայի ներկայացուցիչները «բարձր են գնահատել ուկրաինացի ժողովրդի քաջությունը, ովքեր պաշտպանում են իրենց պետությունը և համաձայնել են, որ այժմ ժամանակն է սկսելու կայուն խաղաղության հաստատման գործընթացը»։
«Միացյալ Նահանգներն անհապաղ վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում է Ուկրաինային անվտանգության աջակցությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Ընդ որում, ընդգծվում է, որ ուկրաինական պատվիրակությունը ուկրաինացի ժողովրդի անունից խորին երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին, ԱՄՆ Կոնգրեսին և Միացյալ Նահանգների ժողովրդին խաղաղության ուղղությամբ հնարավոր նշանակալի առաջընթացի հասնելու համար։
Կարծիքներ