Սա արհամարհանք է ժողովրդի հանդեպ. Սիփան Փաշինյան

Սա արհամարհանք է ժողովրդի հանդեպ. Սիփան Փաշինյան

Մարդ, ով, ըստ մամուլի,մի քրեական գործով մեղադրվում է պետությանը 30.000.000.000 դրամի վնաս հասցնելու համար, խոսում է ժողովրդի վատ վիճակից:
Սա արհամարհանք է ժողովրդի հանդեպ, սա ծաղրանք է սեփական ժողովրդին, և, ի վերջո, սա մեր ժողովրդին չճանաչելու հետևանք է:
30.000.000.000 ՀՀ դրամը համարժեք է մոտ 62.000.000 դոլարի: Ինտերնետում փորփրեցի, պարզվեց մոտ 620կգ $100 , ավելի պատկերավոր ասած` մոտ մեկ գազել մակնիշի մեքենան ամբողջությամբ բեռնված:
Սա ժողովրդից գողացված փողերի չափն է, մեկ քր. գործի շրջանակներում` մեկ գործի:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պատգամավոր Սիփան Փաշինյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում