Աթենքի մերձակայքում անտառային հրդեհներ են բռնկվել
Հունիսի 29-ին անտառային հրդեհներ են բռնկվել Հունաստանի մայրաքաղաքի մերձակայքում։
Հույն հրշեջները պայքարում են Աթենքի մերձակայքում գտնվող Պարնիտա լեռան վրա անտառային հրդեհի դեմ, որին մասնակցում են չորս ինքնաթիռ և ութ ուղղաթիռ, ասել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիոս Վատրակոյանիսը:
«Պարնիտայի Կացիմիդի շրջանում անտառային հրդեհի մասին հաղորդագրություն օպերատիվ կենտրոնը ստացել է ժամը 14:50-ին: Թեսալիայից, Էպիրից և Կենտրոնական Մակեդոնիայից ժամանած մեքենաներն ունեն 12 օդային հրդեհաշիջման սարքավորումներ՝ չորս ինքնաթիռ և ութ ուղղաթիռ»,- ասել է նա։
Հրդեհի տարածքում քամու արագությունը հասնում է ժամում 50 կիլոմետրի։
Կարծիքներ