Վրաստանում կորոնավիրուսով նոր ախտահարվածների թիվն անցել է վեց հազարից. COVID-վիճակագրություն
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 58 հազար 291 թեստ. 36 հազար 465-ը՝ հակագենի, 21 հազար 826-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել Է վարակման 6024 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:
Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է ախտահարման 732 հազար 965 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 3808 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 673 հազար 640 հիվանդ:
Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 49, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 10 հազար 185 հիվանդ: 6024 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 2237-ը:
Իրադրությունը տարածաշրջաններում այսպիսին Է. Աջարիայում՝ 229, Իմերեթում՝ 1148, Քվեմո Քարթլիում՝ 417, Շիդա Քարթլիում՝ 508, Գուրիում՝ 183, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 401, Կախեթում՝ 553, Մցխեթ-Մթիանեթում՝ 124, Սամցխե-Ջավախքում՝ 163, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 61:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 49 հազար 114-ի, նրանցից 6546-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1588-ի վիճակը ծանր Է, նրանցից 337 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1091 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 41 հազար 447 մարդ բուժընթաց Է անցնում տանը:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 33 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 36 հազար 770 հոգի:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 2-ի տվյալներով, կազմում Է 10,33 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9,13 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9,46 տոկոս:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ