Ի՞նչ տարբերություն կա Երրորդ և Չորրորդ Հանրապետությունների միջև. Փաշինյանի մենաբանությունը

Ի՞նչ տարբերություն կա Երրորդ և Չորրորդ Հանրապետությունների միջև. Փաշինյանի մենաբանությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մի րոպե մի բան ասեմ-4» խորագրով տեսանյութ է հրապարակել իր Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տարբերություն կա Երրորդ Հանրապետության և Չորրորդ Հանրապետության միջև:

«Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ Չորրորդ Հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա:

Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության՝ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, իսկ Չորրորդ Հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի:

Երրորդ Հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, Չորրորդ Հանրապետությունում պետք է լինի հստակ և անառարկելի:

Եվ, ի վերջո, Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, Չորրորդ Հանրապետությունն այն հայրենիքի մասին է, որ ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում