Ավստրալիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Ավստրալիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Ավստրալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում են Մարգարետ գետի հայտնի զբոսաշրջային գոտում, իշխանությունները կոչ են արել բնակիչներին լքել շրջանը, հաղորդում է The Guardian-ը:

Հրդեհն ընդգրկել է Լեուվին Նատուրալիստե ազգային պարկի 3200 հեկտար տարածք։ Տեղական իշխանությունները տարհանման կենտրոններ են բացել։ Հաղորդվում է, որ հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։

Հրդեհն արագորեն տարածվում է մի քանի ուղղություններով. շոգ, չոր և քամոտ եղանակային պայմանները նպաստում են կրակի տարածմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում