Կորոնավիրուսից մահացու. AstraZeneca-ի ստեղծողը հայտնել է հետագա վարակների վտանգավորության մասին

Կորոնավիրուսից մահացու. AstraZeneca-ի ստեղծողը հայտնել է հետագա վարակների վտանգավորության մասին

 

Ապագա համաճարակները կարող են ավելի մահացու լինել, քան Covid 19-ը. այս մասին զգուշացրել է Oxford-AstraZeneca պատվաստանյութի ստեղծողներից մեկը և կոչ արել գումար հատկացնել դրանց նախապատրաստվելու համար:

 

 Պրոֆեսոր Սառա Գիլբերտը նաև զգուշացրել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել Omicron նոր վիրուսի դեմ : Նա քաղաքացիներին կոչ է արել ցուցաբերել զգոնություն, քանի որ նոր վիրուսը դեռ ավելի լավ ուսումնասիրված չէ:

«Այս ճգնաժամն ակնհայտորեն վերջինը չէ: Իրականում, հաջորդ վիրուսը կարող է ավելի վատ լինել: Այն կարող է լինել ավելի վարակիչ, ավելի մահացու կամ երկուսն էլ,- նշում է Գիլբերտը

«Այն գիտելիքը, որը մեզ հաջողվել է ձեռք բերել, պետք է չկորցնել»։

 

Ըստ պրոֆեսորի՝ հակամարմինները,որոնք արտադրվում են պատվաստանյութի կողմից,կարող են ավելի քիչ արդյունավետ լինել Omicron-ի դեմ։

Բայց, նույնիսկ եթե պատվաստանյութն այնքան էլ արդյունավետ չէ մեղմ Covid-ը կանխելու համար, դա չի նշանակում, որ այն ավելի քիչ պաշտպանիչ է ծանր հիվանդություններից կամ մահից:

Պրոֆեսորը չի բացառում, որ ապագայում գրիպի ունիվերսալ պատվաստանյութ կմշակվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում