Հրշեջները մեկուսացրել են տնակի հրդեհը Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 11-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տնակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին:
Կարծիքներ