Հարավային Կորեայի առաջնորդը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Իսպանիայում

Հարավային Կորեայի առաջնորդը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Իսպանիայում

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը հունիսի վերջին կմասնակցի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին ուրբաթ հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակը։

«ՆԱՏՕ-ի պաշտոնական հրավերով նախագահ Յուն Սեոկ Յոլը նախատեսում է մասնակցել դաշինքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մադրիդում հունիսի 29-30-ը»,- ասել է Հարավային Կորեայի ղեկավարի գրասենյակի ներկայացուցիչը։ Աշխատակազմի անդամը հավելել է, որ Յուն Սեոկ Յոլի այցն Իսպանիա կլինի նրա առաջին արտասահմանյան այցը և հնարավորություն կծառայի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» ամրապնդման գործում։

Յուն Սեոկ Յոլը կմասնակցի դաշինքի անդամ երկրների և նրանց գործընկերների հանդիպմանը։ Գրասենյակը նաև հայտնել է, որ Հարավային Կորեայի առաջնորդը նախատեսում է գագաթնաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել գործընկերների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում