Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում․ Արցախի Նախագահ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում․ Արցախի Նախագահ

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում