Նոր մանրամասներ` Իսմայիլ Հանիեի սպանությունից

Նոր մանրամասներ` Իսմայիլ Հանիեի սպանությունից

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է մոտ 7 կգ կշռող մարտագլխիկով կարճ հեռահարության արկից:

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

«Հաշվի առնելով հետաքննության տվյալները՝ այս ահաբեկչական գործողությունն իրականացվել է մոտ 7 կգ մարտագլխիկով կարճ հեռահարության արկի կիրառմամբ և հզոր պայթյունով: Արկն արձակվել է հյուրերի նստավայրի տարածքից դուրս»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն:

Հանիեն և նրա թիկնապահներից մեկը մահացել են Թեհրանում իրենց նստավայրի վրա հարձակման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում