Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները հասել են բնակավայրեր. հայտարարվել է 11 զոհի և 70-ից ավելի տուժածի մասին
Թուրքիայի Դիարբեքիրի Չընար շրջանի և Մարդինի Մազըդաղը շրջանի միջև ընկած հատվածում անտառային հրդեհ է բռնկվել, որը տարածվել է դեպի հարակից բնակավայրեր:
Հրդեհի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, տուժել է 78 մարդ, որոնցից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Կարծիքներ