Ռուսական զորքերին հաջողվել է ճեղքել Խարկովի դիմադրությունը. զրահատեխնիկան քաղաքի կենտրոնում է

Ռուսական զորքերին հաջողվել է ճեղքել Խարկովի դիմադրությունը. զրահատեխնիկան քաղաքի կենտրոնում է

Ռուսական զորքերը կարողացել են  ճեղքել դիմադրությունը և մտել են Խարկով, այժմ մարտերը շարունակվում են քաղաքի ներսում: 

«Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին իր Տլեգրամ-ալիքում հայտնել է Տարածաշրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ նշելով, որ քաղաքում փողոցային մարտեր են ընթանում:

«Խարկովում ռուսական կողմի համար բեկում է եղել։ Ռուսական զրահատեխնիկան մտել է քաղաք, այդ թվում՝ քաղաքի կենտրոնական հատվածը։ Ուշադրությու՛ն, մի՛ լքեք Խարկովի ապաստարանները: Ուկրաինայի զինված ուժերը հակառակորդի հետ մարտեր են վարում։ Խնդրում ենք խաղաղ բնակչությանը ապաստարաններից դուրս չգալ ու չհայտնվել քաղաքի փողոցներում»,- գրել է նա։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն էլ իր հերթին գրել է. «Խնդրում եմ, մնացեք տանը, իրավիճակը քաղաքում շատ լարված է»:

Համացանցում արդեն հայտնվել է տեսանյութ՝ քաղաքում ռուսական տեխնիկայով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում