Իսրայելական բանակը հարված է հասցրել սիրիացի զինվորականներին
Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիացի զինվորականներին և «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերին: Այդ մասին, ասվում է Twitter-ում զետեղված նրա հայտարարության հետ:
Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել էր, որ Արաբական Հանրապետության հակաօդային պաշտպանությունը ետ է մղել իսրայելական ավիահարվածը Դամասկոսի երկնքում: Գնդակոծությունը, ենթադրվում է, կատարվել է Գոլանի բարձունքների կողմից, մի քանի հրթիռ հաջողվել Է խոցել: Արդյունքում զոհվել է երեք զինծառայող, մեկը տուժել է:
Ինչպես հետևում է իսրայելացիների հայտարարությունից, դա նրանց պատասխանն է սիրիացիների կողմից մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղադրմանը «Ալֆա» գծի մերձակայքում, որը բաժանում է երկու երկրները:
Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման ժամանակներից ի վեր նրանք գտնվում են պատերազմական իրադրությունում:
Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների պատճառով:
Իսրայելի զինվորականները քանիցս հարված են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով ժամանակակից սպառազինությունները թշնամիների ձեռքը հայտնվել թույլ չտալու ձգտմամբ: Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում մարտնչում Է Բաշար Ասադի կողմում և վերահսկվում է Թեհրանի կողմից: «Ալ-Քուդս»-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի» Էլիտար ստորաբաժանում է, որը պատասխանատու է Իրանի սահմաններից դուրս գործողությունների համար:
Կարծիքներ