Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պատրաստվում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է երկուշաբթի օրը հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:
«Սպասվում է, որ արտգործնախարարությունը երկուշաբթի օրը խորհրդարանում կհայտարարի պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին, որպեսզի Մեծ Բրիտանիան կարողանա թիրախավորել Ռուսաստանի ռազմավարական և ֆինանսական շահերը»,- ասել է աղբյուրը։ Նա չի հստակեցրել՝ կլինեն նոր պատժամիջոցներ, թե պարզապես պատժամիջոցների փաթեթ։ որը կարող է կիրառվել Ուկրաինայի տարածք ներխուժման դեպքում։
Վարչապետ Բորիս Ջոնսոնը անցյալ շաբաթ արտգործնախարար Լիզ Թրասսի հետ քննարկել է դիվանագիտական մարտավարությունը և պատժամիջոցների տարբերակները:
«Մեծ Բրիտանիան կմիանա քննարկումներին։ Երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ փորձելով հետագա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,-հայտնել է աղբյուրը:
Կարծիքներ