Շարունակվում են ուժեղ երկրաշարժերը Նոր Կալեդոնիայի մերձակայքում

Շարունակվում են ուժեղ երկրաշարժերը Նոր Կալեդոնիայի մերձակայքում

6,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Նոր Կալեդոնիա կղզու (ֆրանսիական տարածք) շրջանում՝ Նումեա քաղաքից 520 կիլոմետր դեպի արեւելք: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը:

Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման արդյունքներով՝ փետրվարի 11-ին Երեւանի ժամանակով 01:24-ին գրանցված երկրաշարժն ուներ հարավային լայնության 23.34 աստիճան եւ արեւելյան երկայնության 171.39 աստիճան կոորդինատներ:

Բացի այդ, Երեւանի ժամանակով 03:45-ին Նումեայից 516 կիլոմետր հեռավորությամբ գրանցվել Է 6,2 մագնիտնուդով երկրաշարժ, 05:02-ին 5,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցում Է գրանցվել Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոնից 543 կիլոմետր դեպի արեւելք: Ցնցումների ինտենսիվությունը երկրաշարժի Էպիկենտրոնում գնահատվում են որպես «ավերիչ»:

Ընդամենը Երեւանի ժամանակով փետրվարի 10-ի ժամը 22:25-ից այս շրջանում գրանցել Է 5,7-ից բարձր մագնիտուդով ինը ստորգետնյա ցնցում (ներառյալ վերը նշվածները): Ինչպես հաղորդվել Է, նախօրյակին այս շրջանում նույնպես մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենահզորն ուներ ավելի քան 7 մագնիտուդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում