ՀՀ վարչապետը ցավակցական նամակ է հղել Սերբիայի նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում և Մլադենովացում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ։
«Ձերդ Գերազանցություն,
Խորապես ցնցված եմ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում, ինչպես նաև Մլադենովացում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից:
Այս ծանր պահին hայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Կարծիքներ