Ռուսաստանը կուսումնասիրի միջուկային զենք չկիրառելու մասին համաձայնագրի վերաբերյալ Չինաստանի նախաձեռնությունը
Ռուսաստանն ուսումնասիրում է Չինաստանի՝ առաջինը միջուկային զենք չկիրառելու շուրջ համաձայնության գալու գաղափարը և կարծում է, որ դրանում ռացիոնալ հատիկ կա, բայց հարցն այն է, թե արդյոք արևմտյան երկրները պատրաստ են լրջորեն դիտարկել նման նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունը:
«Մենք ուշադրություն ենք հրավիրել համապատասխան հայտարարության վրա: Չինական կողմից նման գաղափարներ առաջին անգամ չեն հնչում, այժմ դրանք որոշակի զարգացում են ստացել: Մենք ուշադրությամբ ենք վերաբերվում այդ առաջարկին, ուսումնասիրում ենք այն», - ասել է փոխնախարարը:
Կարծիքներ