Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները

Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել ՄԱԿ-ի հետ ձևավորված կառուցողական համագործակցության հիմնական ուղղություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և Կառավարության ծրագրի համահունչ սկզբունքների և անելիքների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները:

Երկուստեք ընդգծվել է 2021 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակի միջև ստորագրված Կայուն զարգացման համագործակցության շրջանակը փաստաթղթի կարևորությունը, և այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Համագործակցության շրջանակի Համատեղ ղեկավար կոմիտեի հիմնադրման հարցին:

Փոխվարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը շեշտել են նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի կարևորությունը և դրա շրջանակներում աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում