Աֆղանստանի նախկին նախագահը ներողություն է խնդրել համերկրացիներից նրանց լքելու համար

Աֆղանստանի նախկին նախագահը ներողություն է խնդրել համերկրացիներից նրանց լքելու համար

Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին ներողություն է խնդրել իր երկրի քաղաքացիներից երկիրը լքելու համար: Նա հայտնել է, որ Քաբուլից հեռանալն իր կյանքի ամենադժվար որոշումն է եղել: Նախկին նախագահի խոսքով՝ դա արյունահեղությունից խուսափելու միակ ելքն է եղել:

Աշրաֆ Ղանին ևս մեկ անգամ հերքել է այն պնդումները, թե իր հետ Արաբական Միացյալ Էմիրություններ է տարել ժողովրդին պատկանող միլիոնավոր դոլարներ:

Աֆղանստանի նախկին նախագահը, ով մեծ քննադատության է ենթարկվել երկիրը լքելու համար, խոստացել է մոտ ապագայում անդրադառնալ այն իրադարձություններին, որոնք հանգեցրել են իր հեռացմանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին «Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Աֆղանստանը: Նրանք հայտարարել են, որ նոր կառավարության նշանակումից հետո երկրում ուժի մեջ կմտնեն շարիաթի օրենքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում