Ճապոնիան Ռուսաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների վատթարացման մեջ

Ճապոնիան Ռուսաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների վատթարացման մեջ

Ճապոնիայի կառավարությունն անարդար ու անընդունելի է համարում Մոսկվայի հայտարարությունները հակառուսական պատժամիջոցների պատճառով երկկողմ հարաբերությունների վատթարացման համար Տոկիոյի պատասխանատվության մասին և այս իրավիճակի համար մեղադրում է ռուսական կողմին։ Այսպիսի հայտարարություն է արել Յոսիմասա Հայաշին հերթական մամուլի ասուլիսում։

«Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին ներխուժեց Ուկրաինա, իսկ 2022 թվականի մարտին Ռուսաստանի Դաշնությունը միակողմանի հայտարարեց, որ մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ՝ ճապոնական պատժամիջոցների պատճառով։ Մենք կարծում ենք, որ այս ամբողջ իրավիճակը ստեղծվել է բացառապես Ռուսաստանի գործողությունների պատճառով Ճապոնիայի վրա մեղքը բարդելու փորձերը չափազանց անարդար են և լիովին անընդունելի»,- կարծում է նա։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հունվարի 30-ին խորհրդարանում իր հիմնական ելույթում ասել է , որ Տոկիոն հավատարիմ է մնում տարածքային խնդրի լուծմանը և Մոսկվայի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց միևնույն ժամանակ մտադիր է շարունակել հակառուսական պատժամիջոցների և պատժամիջոցների քաղաքականությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում