ԱՄՆ իշխանությունները կհայտարարեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ իշխանությունները կհայտարարեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին, ԱՄՆ իշխանությունները կհայտարարեն Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների մասին, սահմանափակումները կվերաբերեն ռուսական ֆինանսական կազմակերպություններին, պետական ​​ձեռնարկություններին և պաշտոնյաներին։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Այս պահին ես ավելի մանրամասն տեղեկություններ չունեմ։ Դուք կարող եք ակնկալել, որ դրանք ուղղված կլինեն Ռուսաստանի պետական ​​պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների, ռուսական սեփականություն հանդիսացող ֆինանսական հաստատությունների և պետական ​​ձեռնարկությունների դեմ։ Այս հայտարարությունները կհնչեն վաղը»,- ասել է Փսակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում