Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու. Պապոյան

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու. Պապոյան

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու, ու դա լինելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Խաղաղություն լինելո՛ւ է։

Պատերազմ չի՛ լինելու։

Ապաշրջափակում լինելո՛ւ է։

Տնտեսական հզորացում լինելո՛ւ է։

Տրանսպորտային կապերը բացվելո՛ւ են։

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելո՛ւ է։

Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- գրել է նախարարը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում