Իրանը 50 տոկոսով ավելացրել է Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս արտահանման ծավալները
Ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս իրանական ապրանքների արտահանման ծավալն աճել է 50 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Կովկասի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ռահմատոլլահ Հորմալին:
Նրա խոսքով՝ իրանական արտահանման ծավալը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս անցած տարի գերազանցել է 3 մլրդ 200 մլն դոլարը:
Ռուսաստանը (745 մլն դոլար), Ադրբեջանը (650 մլն դոլար), Հայաստանը (465 մլն դոլար), Թուրքմենստանը (460 մլն դոլար) և Ուզբեկստանը (290 մլն դոլար) Իրանի հիմնական նպատակակետերն են:
Նա նշել է, որ ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ը Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս Իրանի արտահանման ծավալը կազմել է 215 մլն դոլար:
Կարծիքներ