«Նոա»-ն զիջեց «Կայրաթ»-ին և դուրս մնաց Եվրոպայի լիգայի առաջին փուլից
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց ղազախական «Կայրաթ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական ակումբին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 8-րդ րոպեին աչքի ընկավ Բորը: Սակայն «Կայրաթ»-ին հաջողվեց րոպեներ անց հավասարեցնել հաշվի տարբերությունը: 12-րդ րոպեին գոլը խփեց Ալիկյուլովը: Մինչ թիմերը կգնային ընդմիջման ղազախական թիմը խփեց նաև երկրորդ գնդակը: Աչքի ընկավ Վագներ Լավը: Վերջինսը երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման ավելացված րոպեին տան տերերը խփեցին նաև 4-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսեոլան:
Ի վերջո «Կայրաթ»-ը հաղթեց «Նոա»-ին 4:1 հաշվով և հայկական ակումբը հենց առաջին փուլից դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից:
Հայաստանի ֆուտբոլի ազգաին թիմի պաշտպանԿամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Կարծիքներ