Թուրքիան մեղադրել է Ֆրանսիային Միջերկրական ծովում իրավիճակն ապակայունացնելու մեջ
Ֆրանսիայի իշխանությունները լարվածություն են առաջացնում Միջերկրական ծովի արևելքում, որտեղ անհանգիստ իրավիճակ է հասունանում: Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի՝ օգոստոսի 27-ին՝ հայտնում է Anadolu- ն:
Աքարը մեղադրել է Ֆրանսիային՝ զորավարժություններ անցկացնելու պատրվակով Կիպրոսում ինքնաթիռներ տեղակայելու համար: Ըստ նրա՝ Ֆրանսիայի կողմից նման գործողությունները հակասում են 1960 թվականին կնքված պայմանագրերին:
«Ֆրանսիան, որը Կիպրոսի երաշխավորը չէ, նման վերաբերմունքով վտանգավոր կերպով խրախուսում է հույն կիպրացիներին, որոնք պատասխանատու են Միջերկրական ծովի արևելքում առկա լարվածությունը էլ ավելի մեծացնելու համար», – ասել է Աքարը:
«Հավատալ, որ զորավարժությունների և նմանատիպ գործողությունների միջոցով հնարավոր է խաթարել Թուրքիայի զինված ուժերի գործողությունները, դա ոչ այլ ինչ է, քան անհնարին երազանք», – նշել է նա՝ հավելելով, որ Միջերկրական ծովի արևելյան խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, հակառակ դեպքում կարող են լինել «անցանկալի» հետևանքներ:
Կարծիքներ