Ճապոնիան և ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքեր կստեղծեն կործանիչների աջակցության համար

Ճապոնիան և ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքեր կստեղծեն կործանիչների աջակցության համար

Ճապոնիան  անօդաչու թռչող սարքեր կմշակի,  որոնք կարող են աջակցել հաջորդ սերնդի կործանիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին,  մշակումը կիրականացվի ԱՄՆ-ի հետ համատեղ՝ պաշտպանական ոլորտում տեխնիկական համագործակցության շրջանակներում, հաղորդում է ճապոնական Նիկեյ թերթը։

Անօդաչու սարքերը տեղեկություններ կհավաքեն հակառակորդի ինքնաթիռների մասին, կփոխանակեն դրանք միմյանց և կառավարվող կործանիչի հետ, իսկ հրթիռներով զինված լինելու դեպքում նրանք կկարողանան կրակ արձակել:

Մինչեւ 2025 թվականը կմշակվի անօդաչու սարքի թեստային տարբերակը, իսկ 2026 թվականից Ճապոնիան կսկսի ստեղծել հիմնական տարբերակը։ Մինչեւ 2035 թվականը կսկսվի բանակի վերազինումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում