ՌԴ խաղաղապահները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ Լուսինե Ավանեսյան
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները քայլեր են կատարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ տեղեկություններ կհաղորդվեն»,-հավելեց Ավանեսյանը:
Ադրբեջանն ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Ադրբեջանի այս քայլը դատապարտող հայտարարություններ են տարածել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները՝ շեշտելով, որ դա հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստի առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն։
Կարծիքներ