Մեծ Բրիտանիայի վարչապետը Ճապոնիա այցը չեղարկել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով
![Մեծ Բրիտանիայի վարչապետը Ճապոնիա այցը չեղարկել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով](https://freenews.am/uploads/images/image_750x_61f7bcfe61e6d.jpg)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով չեղարկել Է փետրվարի կեսերին պլանավորված այցը Ճապոնիա: Kyodo գործակալությունը վկայակոչելով բազմաթիվ կառավարական աղբյուրների:
Նրանք գործակալությանը տեղեկացրել են, որ բրիտանական կողմը հանդես Է եկել այցը չեղարկելու նախաձեռնությամբ՝ դա պատճառաբանելով «Ուկրաինայի շուրջ լարվածության սրմամբ»: Ավելի վաղ ճապոնական եւ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ջոնսոնը հաջորդ շաբաթ իր առաջին այցը կարող Է կատարել Ճապոնիա կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո: Միեւնույն ժամանակ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հունվարի 31-ին անցկացված ճեպազրույցում հերքել Է հաղորդագրություններն այն մասին, որ Ջոնսոնը պլանավորել Է այցելել Ճապոնիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ