Զենք կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ. առողջապահության նախարարությունը արձագանքել է հրապարակման շուրջ մեկնաբանություններին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակմանշուրջ շահարկումները կանխելու նպատակով: Մասնավորապես հայտարարել է.
«Հաշվի առնելով զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակման հետ կապված որոշ մեկնաբանություններ` նշենք.
Հրապարակման մեջ տեղ են գտել հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ:
Հղումը` https://www.e-gov.am/…/kar/GVB4-9222-643B-7CB4/505.1.pdf
Օրինակ, կետերից մեկի` «ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ» անվանումը ամենևին չի վերաբերում սուր շնչառական կամ սեզոնային բնույթ կրող հիվանդություններին, այլ սուր խանգարումների մասին է:
Խնդրում ենք պարզ մասնագիտական եզրույթները չդարձնել շահարկման առարկա:
Զենքը հատուկ վտանգավոր միջոց է, և դրա կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենքի կրումը անվտանգ լինի շրջապատի համար»:
Կարծիքներ