6 վիրավոր զինծառայողի մասին շրջանառվող լուրերը կեղծ են․ ՊՆ
6 վիրավոր զինծառայողի մասին մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք՝ երեկ՝ մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Դեպքից հետո մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, թե զոհված զիինծառայողից բացի, վիրավորում են ստացել ևս 6 զինծառայող։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է հիմք ընդունել արդեն հրապարակված պաշտոնական, ստույգ տեղեկատվությունը։
Կարծիքներ