Հիմա վերևում՝ Երևանում. Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հիացել է օդագնացության փառատոնի շրջանակում երկնքում հայտնված օդապարիկներով

Հիմա վերևում՝ Երևանում. Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հիացել է օդագնացության փառատոնի շրջանակում երկնքում հայտնված օդապարիկներով

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոկում՝ լուսանկար հրապարակելով Երևանի երկնքում երևացող օդապարիկներից: Կից գրել է.

«Հիմա վերևում՝ Երևանում»:

Օգտագործել է #beautifulArmenia#գեղեցիկՀայաստան հեշթեգը:

Նշենք, որ օդապարիկները երկնքում հայտնվել են  «Բացահայտիր Հայաստանը երկնքից» Օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում