Մահացել է ֆուտբոլի լեգենդ Պելեն

Ֆուտբոլի բրազիլացի արքան մահացել է։ Այս մասին «Ինստրագրամ»-ի իր էջում տեղեկացրել է բրազիլացու դուստրը ՝ Քելլի Նասիմենտուն։
«Մենք քեզ անվերջ սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ»,-ասված է գրառման մեջ։
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացավ 83 տարեկանում: Հայտնի էր, որ Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվողն աղիների քաղցկեղ ուներ։ Տեղեկություն կար, որ մարմինն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային։
Կարծիքներ