Էստոնիան Ռուսաստանին մեղադրել է անօրինական միգրանտներին սահմանին չկալանավորելու համար
Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը մեղադրել է Ռուսաստանին անօրինական միգրանտներին իր սահմաններին չկալանավորելու համար՝ հավելելով, որ Սոմալիի քաղաքացիները, որոնց մուտքն արգելված է, այժմ փորձում են մուտք գործել երկիր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանի հետ սահմանին միգրացիոն իրավիճակի վատթարացման պատճառով Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը փակել Ռուսաստանի հետ սահմանի ութ անցակետերից չորսը։ Ֆինլանդիայի նախարարների կաբինետը նշում է, որ կան ցուցումներ, որ օտարերկրյա իշխանությունները կամ այլ կազմակերպությունները դեր են խաղացել ապօրինի սահմանը հատողների Ֆինլանդիա ժամանումը հեշտացնելու գործում։
Էստոնիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանից միգրացիոն ճնշումը Ֆինլանդիայի սահմանին մեծացել է, և այժմ Սոմալիի քաղաքացիները, ովքեր մուտքի իրավունք չունեն, փորձում են Ռուսաստանի Դաշնությունից Էստոնիա հասնել։
Կարծիքներ