Սաուդյան Արաբիան թույլատրել է Pfizer-ի օգտագործումը 5-11 տարեկանների համար
Սաուդյան Արաբիայի դեղամիջոցների ու սննդի վարչությունը նոյեմբերի 3-ին թույլտվություն է տվել կիրառել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութը 5-11 տարեկանների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:
Գերատեսչությունից հայտնել են, որ որոշումն ընդունվել է՝ հենվելով ընկերության տրամադրած տվյալների վրա, որտեղ նշվել է, որ պատվաստանյութը համապատասխանում է բոլոր պահանջներին:
Կարծիքներ