Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ազատվել է աշխատանքից

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ազատվել է աշխատանքից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 4 ամիս շարունակ քար լռություն պահպանելով երկրի ԳՇ ղեկավար Նաջմեդին Սադիգովի ճակատագրի մասին, այսօր հայտարարել է, որ նա ազատվել է աշխատանքից:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ նշելով, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չէր արձագանքում այն հարցերին, թե ուր է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը եւ չէր մեկնաբանում նրա հեռացման մասին լուրերը:

Գործակալության՝ պաշտպանական նախարարության աղբյուրները հայտնել են, որ վերջինս աշխատանքից ազատվել է պատերազմի հենց սկզբում: Պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունն է եղել: Վերջինս քննադատել է Սադիգովին բանակում տիրող իրավիճակի մասին ոչ ադեկվատ զեկույց ներկայացնելու համար:

Մի շարք նախկին զինծառայողներ կարծիք են հայտնել, որ պատերազմի սկզբում ադրեջանական մեծ կորուստները կապված են եղել հենց ԳՇ նախկին պետի անվան հետ: Դրանից հետո պաշտպանության նախարարությունից հեռացվել են նաև Սադիգովի կողմից նշանակված մի շարք պաշտոնյաներ:

Սադիգովի ազատվելուց անցել է 4 ամիս, սակայն ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը դեռեւս մնում է թափուր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում