«Ցտեսություն Ամերիկա». Կիրկորովը, Բասկովը, Գազմանովը հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում

«Ցտեսություն Ամերիկա». Կիրկորովը, Բասկովը, Գազմանովը հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում

ԱՄՆ Սենատ է փոխանցվել փաստաթուղթ,որում ցուցակագրված են ռուս քաղաքական գործիչներն ու շոու բիզնեսի աստղերը։ Այն պարունակում է ավելի քան 190 անուն:


Նրանց թվում են Ռոման Աբրամովիչը, Կոնստանտին Էռնստը, Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Սոլովյովը, Եկատերինա Անդրեևան և այլք։


Շոու բիզնեսի աստղերից են Մարատ Բաշարովը, Նիկոլայ Բասկովը, Օլեգ Գազմանովը, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Գերգիևը, Նիկիտա Միխալկովը։


Նրանց մուտքը ԱՄՆ կարգելվի, հաշիվներն ու անշարժ գույքը կարգելափակվեն։

Քանի դեռ փաստաթուղթն ուժի մեջ չի մտել, այն պետք է դիտարկվի և հաստատվի Ամերիկայի նախագահի կողմից 30 օրվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում