Ներկա պահին ունենք 627 ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ. Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսային բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոններում ներկա պահին ծանր վիճակում է գտնվում 504, ծայրահեղ ծանր վիճակում 123 քաղաքացի: 44-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք: Ընդհանուր թվով, 627 մարդ է գտնվում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Սա մտահոգիչ ցուցանիշ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք գիտենք, որ եթե այսօր հայտնաբերել է 323 դեպք, ապա դժբախտաբար, նույնիսկ ամենաբարձր որակի ու պատշաճ բուժօգնությա պարագայում, մոտավորապես 1.6 տոկոսը մահանալու են, այսինքն, 5-6 մարդ մահանալու են: Հենց սրանով է պխայմանավորված կանոների պահպանումը, քանի որ դա նպաստելու է, որ այս թվերը փոքրանան»,-ասաց նախարարը:
Առողջապահական համակարգի վերազինման արդյունքում, ըստ Արսեն Թորոսյանի, արդեն երեկ օրվա երկրորդ կեսից, տանը սպասող և հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիներ գրեթե չկան: Առաջիկա օրերին այս հարցն ամբողջությամբ կլուծվի:
Կորոնավիրուսային պայքարում առողջապահական համակարգին վաղվանից կմիանան Դիլիջանի ԲԿ-ն, Արմենիա ԲԿ-ն՝ 50 մահճակալով, որից 8-ը՝ վերակենդանացման: Միանալու փուլում է Սպիտակի ԲԿ-ն ամբողջությամբ, Մարտունի ԲԿ-ն ունեցած 50 մահճակալով: Արդեն միացել է Վեդու ԲԿ-ն:
Պրոցեսները դանդաղում էին թթվածնային սարքերի հետ կապված, հիմա արդեն, ըստ նախարարի նման խնդիր չկա: «Սա աննախադեպ մոբիլիզացիա է մարդկային և ռեսուրսային առոււմներով, սակայն այս ամենը չպետք է փոխարինի հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Դրանց հետ դեռ երկար ենք ապրելու, մինչև վիճակը կայունանա և ՀՀ-ում, և ամբողջ աշխարհում«,-շեշետեց նախարարը:
Կարծիքներ